Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն դեղին քարտ է ստացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի` «Արսենալ»-ի դեմ հանդիպման ժամանակ:
Խաղի 86-րդ րոպեին Պիկեն խախտել է կանոնները լոնդոնցիների հարձակվող Դենի Ուելբեկի դեմ պայքարում: Մրցավարը դեղին քարտ է ցույց տվել պաշտպանին: Այժմ Պիկեն ստիպված կլինի բաց թողնել պատասխան հանդիպումը, որը կայանալու է մարտի 16-ին «Կամպ Նոու» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել էր 2:0 հաշվով՝ հօգուտ կատալոնական ակումբի: