
ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հունիսի 23-ին՝ ժամը 23.35-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող գտնվող վագոն-տնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.49-ին, մարվել` 00.03: Այրվել է Կ.Եղիազարյանին պատկանող վագոն-տնակի փայտե կառուցատարրերը և կենցաղային աղբ (10ք.մ):