
Հունիսի 24-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.35-ին, մարվել` 06.05-ին: Ամբողջությամբ այրվել են Ռ.Պողոսյանին պատկանող վագոն-տնակի ներսի փայտյա երեսպատումը (8 քմ) և տնտեսական իրեր: