Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում հնարավոր է քամի 15-18մ/վրկ արագությամբ, միայն արևելյան առանձին շրջաններում ցերեկը կդիտվի ամպամածության ավելացում, հնարավոր են թույլ և կարճ անձրևներ: Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը` 2-3 օրվա ընթացքում մոտ 10 աստիճանով, խիստ բացասական է ազդում քրոնիկ սրտանոթայնի հիվանդություններ ունեցողների վրա: Ըստ այդմ, խորհուրդ է տրվում խստորեն պահպանել օրակարգն ու սննդակարգը, ֆիզիկական ծանր աշխատանքն այս օրերին հակացուցված է: Բացի այդ, 13:00-17:00 անհրաժեշտ է պատսպարվել արևից:
Երևանում կդիտվի պարզ, առանց տեղումների, արևային եղանակ: Քամին` 7-10մ/վրկ արագությամբ է: Ցերեկը սպասվում է+29+31, երեկոյան +24+26 աստիճան տաքություն:




Լրահոս