«Բայեր»-ի գլխավոր մարզիչը որակազրկվել է ու տուգանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական ֆուտբոլային միությունը 5 խաղով որակազրկել է Լևերկուզենի «Բայեր»-ի գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտին: Գերմանացի մասնագետը հեռացվել էր Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղում, սակայն հրաժարվել էր լքել տեխնիկական գոտին:

Բացի այդ Շմիդտը նաեւ կվճարի 20 հազար եվրո տուգանք, տեղեկացնում է ԳՖՄ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ այդ միջադեպի պատճառով «Բայեր» – «Բորուսիա» հանդիպման գլխավոր մրցավարը ստիպված էր 10 րոպեով ընդհատել հանդիպումը:




Լրահոս