Ադրբեջանը բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանին՝ կապված Հայաստանին զենք վաճառելու հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիկմեթ Գաջիևը հայտարարել է, որ երկիրը բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանին՝ կապված Հայաստանին զենք վաճառելու հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բողոքի նոտայում ընդգծվում է, որ Ադրբեջանը բազմիցս անհերքելի փաստեր է ներկայացրել միջազգային հանրությանը այն մասին, որ Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինությունը տեղակայվում է Ադրբեջանի սեպարատիստական տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղի շրջանում»,-հայտարարել է Գաջիևը:

Նրա խոսքով՝ Հայաստանին ժամանակակից սպառազինության մատակարարումը չի նպաստում կոնֆլիկտի կարգավորմանն ու լարվածություն է առաջացնում տարածաշրջանում:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Ռուսաստանը Հայաստանում գտնվող «Էրեբունի» ռուսական ավիաբազան համալրել է 4-րդ սերնդի՝ ՄիԳ-29, ՄիԳ-29C կործանիչներով և ժամանակակից տրանսպորտային Մի-8MT ուղղաթիռով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս