
Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին մարզիկը, ով 200 մլն հետևորդ ունի Facebook-ում, Twitter-ում ու Instagram-ում:
Facebook-ում Ռոնալդուն 109.7 մլն հետեւորդ ունի, Instagram-ում՝ 49.6, իսկ Twitter-ում՝ 40.7: Ամեն օր «Ոսկե գնդակ»-ի եռակի դափնեկրի հետեւորդների թիվն ավելանում է 135 հազարով:
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ունի 120.8 մլն հետևորդ, սակայն նա գրանցված չէ Թվիթերում: