
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում` ,Արտակարգ քաղաքումե տեղադրվելու է նախարարության առաքելությունը խորհրդանշող հուշարձան։
ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով ստեղծվել է հուշարձանի պատրաստման հարցերով զբաղվող հանձնաժողով, որը գլխավորում է ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օնիկ Ավանեսյանը։
Աշխատանքային խմբում ընդգրկված են նախարարության տարբեր վարչությունների և փրկարար ծառայության աշխատակիցներ։
Հունիսի 22-ին հանձնաժողովի անդամներն այցելել են արվեստանոց՚ տեղում ծանոթանալու հուշարձանի պատրաստման աշխատանքներին։ Հանձնաժողովի գնահատմամբ` աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն։