
Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամի համար Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Թուրինի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը 100-րդն էր Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում:
Լամը երեք խաղով է հետ մնում մյունխենցիների նախկին դարպասապահ Օլիվեր Կանից, ով գերմանացիների մեջ հանդիսանում է Չեմպիոնների լիգայում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր:
Բացի այդ, Լամը դարձել է միակ ֆուտբոլիստը, ով անցկացրած 100 խաղում չի դարձել գոլի հեղինակ՝ այդ ցուցանիշով առաջ անցնելով «Միլան»-ի նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստայից: