Թուրքիան Ռուսաստանի և ռուս ժողովրդի թշնամին չէ: Այս մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում ասել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այն դեպքում, երբ Արևմուտքի մի շարք երկրներ պատժամիջոցներ սահմանեցին ՌԴ-ի դեմ, Թուրքիան սատար կանգնեց Ռուսաստանին, սակայն ՌԴ իշխանությունները դա չգնահատեցին:
Էրդողանը նշել է, որ մինչ այժմ օդային տարածքի խախտումներ են գրանցվում՝ չնայած այն հանգամանքին, որ Սու-24-ի խոցումից անցել է միայն 3 ամիս:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն անազնիվ են գործում Սիրիայում: