
Երեկ՝ հունիսի 23-ին, Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Գյուղապետի պաշտոնի համար պայքարում էին ՀՀԿ-ական Կարո Կարապետյանը եւ ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանը:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արտահերթ ընտրության նախնական արդյունքներով հաղթել է ՀՀԿ անդամ Կարո Կարապետյանը: ՀՀԿ անդամ Կարո Կարապետյանի օգտին քվեարկել է 723, ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության անդամ Վազգեն Ղազարյանի օգտին՝ 623 ընտրող:
Գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների 1 374 է, իսկ քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը 1 372: