Պահքային ուտեստ` կաղամբով կոտլետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղադրությունը՝

Կաղամբ – 1 կգ

Սոխ – 1 հատ

Սպիտակաձավար – 100 գրամ

Ալյուր – 100 գրամ

Սխտոր – 2-3 պճեղ

Պաքսիմատ- 100 գրամ

Կանաչի – ըստ ճաշակի

Աղ-ըստ ճաշակի

Համեմունքներ-ըստ ճաշակի:

Բուսական յուղ – 50 գրամ

Պատրաստման եղանակը՝

Կաղամբը բաժանել 4 հավասար մասերի, այն դնել կաթսայի մեջ վրան տաք ջուր լցնել, աղ և դնել կրակի վրա 8-10 րոպե:  Ապա կաղաբը դնել քամիչի վրա:

Սոխը և սխտորը մաքրել և սոխը բաժանել 4 մասերի: Մսաղացով աղալ կաղամբը, սոխը և սխտորը: Կանաչին մանր կտրատել: Կաղամբով զանգվածի վրա լցնել աղ, պղպեղ և կանաչի, ապա սպիտակաձավար և խառնել:

Ապա ավելացնել ալյուր, այն լավ խառնել: Ապա լցնել պաքսիմատը  և կաղամբից կոտլետներ պատրաստել և այն թաթախել պաքսիմատի մեջ: Այն տապակել թավայի մեջ՝ երկու կողմերով՝ 2-3 րոպե:




Լրահոս