Armenian text to speach

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում  Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման  կապակցությամբ, հունիսի 26-27-ին աշխատանքային այցով Ստրասբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ  Ժան Կլոդ  Մինյոնի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի,  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ:



Լրահոս