
Մայրաքաղաքում պարբերական բնույթ են կրում սոցիալապես անապահով ընտանիքներին համար իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները: Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ թվով 500 կարիքավոր ընտանիքներ`միայնակ տարեցներ, բազմազավակ և բազմանդամ ընտանիքներ, ստանում են պարենային աջակցություն:
Համաձայն պարենամթերքի բաշխման ժամանակացույցի, այս գործընթացը կիրականացվի ամեն օր`երկուական վարչական շրջաններում և կընթանա մինչև մարտի 3-ը ներառյալ: