
ԴԱՀԿ մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Սիրելի´ գործընկերներ, կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ որոշել եմ տեղափոխվել այլ աշխատանքի և այսօրվանից Հարկադիր կատարման ծառայությունում չեմ աշխատում։
Շնորհակալ եմ պարոն Պողոսյանին և Ծառայության թիմին այս տարիների համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ նաև ձեզ, սիրելի´ գործընկերներ, համատեղ աշխատանքի և փոխըմբռնման համար: Կարծում եմ, որ մեր համագործակցությունն ստացվել է և կշարունակի կենսունակ մնալ: Համոզված եմ, որ հետագայում ևս միասին աշխատելու հնարավորություն կունենանք»։