
Հունիսի 22-ին՝ ժամը 17.45-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ կամրջի տակ: Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են “ՌՊԳ-22” տիպի հակատանկային ականանետ, “ՌԳԴ-5” տիպի նռնակ` պայթուցիչով, լուսարձակող 3 փամփուշտ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 95 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն