Ստորագրվել է համաձայնագրիր՝ Հայաստանի եվ Հորդանանի միջեվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ հունիսի 24-ին, Հորդանանում հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության վարչապետ Աբդուլլա Նասուրի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու պետությունների տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների խորացման, տարածաշրջանային զարգացումների ու կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Արմեն Աշոտյանը վարչապետին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցեր: Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է նաեւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարար Ամին Մահմուդի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել այս ուսումնական տարվանից իրականացել կրթաթոշակային ծրագրեր, մասնավորապես, հայ ուսանողները հնարավորություն կունենան խորացնել իրենց գիտելիքները արաբագիտության, իսլամագիտության եւ ՏՀՏ ոլորտներում, իսկ հորդանանյան կողմին հետաքրքրել են բժշկագիտության, ճարտարապետության, դիզայնի եւ ՏՀՏ ոլորտներում կրթության հնարավորությունները Հայաստանում: Հանդիպման ընթացքում ստորագրվել է նաեւ ՀՀ կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր, համաձայն որի` կողմերը կնպաստեն իրենց երկրների միջնակարգ, միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների միջեւ անմիջական կապի հաստատմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ կմշակեն եւ կիրագործեն համատեղ շահերից բխող գիտահետազոտական ծրագրեր եւ նախագծեր:




Լրահոս