
Բաղրամյան 26-ում ավարտվեց ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի հանդիպումը, որի ընթացքում կողմերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ ստորագրված համագործակցության շրջանակներում ՀՅԴ-ին կտրվեն նախարարական երեք պորտֆել և երկու մարզպետի պաշտոն՝ Շիրակի և Արագածոտնի մարզերը և անուններ հնչեցրեց:
«Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին կփոխարինի վերջինիս Դաշնակցական աշխատակից Հովսեփ Սիմոնյանը: ՀՅԴ-ն այլևս ընդդիմություն չէ», – հայտարարեց նա: