
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ նախագահական նստավայրում ստորագրվել է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը:
Նախագահը հրամանգիր է ստորագրել և ըստ այդմ` Կարեն Ճշմարիտյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Հրամանագրում ասվում է` «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնից»:
Մեկ այլ հրամանագրի համաձայն` Արծվիկ Մինասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար: Հրամանագրում ասվում է` «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար»: