ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վարդգես Գասպարիի պաշտպանները հայտարարություն են տարածել, ըստ որի` կալանավորը քրեակատարողական հիմնարկում ենթարկվում է խոշտանգումների:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ սույն փաստի կապակցությամբ կատարվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Հավելենք նաև, որ Վ. Գասպարին ս/թ փետրվարի 23-ին հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին դիմում է ներկայացրել այլ խուց տեղափոխվելու պահանջով, ինչը բավարարվել է:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վարդգես Գասպարին ժամը 19:10-ին հացադուլը և ջրադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել: