
Երեւանում այսօր՝ փետրվարի 24-ին, մի խումբ երիտասարդներ «Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջով պառկել էին նախագահական նստավայրի դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում:
Սակայն ակցիայի սկսվելուց 15-20 րոպե հետո ոստիկանները ակտիվիստներին բերման ենթարկեցին։ Բերման ենթարկվածներն են Տիգրան Մազմանյանը, Անդրանիկ Վարդանյանը, Սիփան Փաշինյանը, Կարո Ղուկասյանը, Արտակ Գեւորգյանը, Միքայել Նազարյանը, Փայլակ Թեւանյանը: Հավելենք, որ Սիփան Փաշինյանը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բարեկամն է:
Լուսանկարները` «Ազատության»