Խորենացու փողոցում հայտնաբերեցին 4 նռնակ եվ 183 փամփուշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 22-ին` ժամը 09.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Խորենացու փողոցի 162/ա հասցեում գտնվող ՁՊՎ-ի հարևանությամբ, էլեկտրական ենթակայանի մոտ, զենք-զինամթերք է թողնում: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են “Ֆ-1” տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, ինքնաշեն 2 նռնակ` առանց պայթուցիչների, 7.62 մմ տրամաչափի 44 փամփուշտ, որոնցից 24-ը՝ ժապավենով, և 5.45 մմ տրամաչափի 139 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս