
Արդեն հայտնել էինք, որ Երևանում այսօր մի խումբ երիտասարդներ «Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջով պառկել էին նախագահական նստավայրի դիմաց և բողոքի ակցիա իրականացրել: Ավելի ուշ նրանց բերման էին ենթարկել:
Armlur.am-ի տեղեկություններով բերման ենթարկվածներն են Տիգրան Մազմանյանը, Անդրանիկ Վարդանյանը, Սիփան Փաշինյանը, Կարո Ղուկասյանը, Արտակ Գեւորգյանը, Միքայել Նազարյանը, Փայլակ Թեւանյանը: Հավեկենք, որ Սիփան Փաշինյանը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ազգականն է: