Հունիսի 22-ին, ժամը 20.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում, Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ,Տոյոտաե մակնիշի 30 ԼՏ 488 համարանիշի վավտոմեքենան (վարորդ Ս. Մանուկյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 31-ամյա Ս. Մանուկյանը, 52-ամյա 24-ամյա Վ. Ավետիսյանները հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարաներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: