ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ կցանկանար Զինեդին Զիդանի գլխավորությամբ աշխատել Մադրիդի «Ռեալ»-ում: Շվեդ ֆուտբոլիստը հավելել է, որ արքայական ակումբի գլխավոր մարզչին հանճար է համարում:
«Զիդանը հանճար է, իսկական հանճար: Ես կցանկանայի աշխատել նման հիանալի մասնագետի հետ», – ասել է նա:
Հիշեցնենք`ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ֆրանսիացի մասնագետը ցանկանում է իր գլխավորած թիմում տեսնել Իբրահիմովիչին: