
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հայտնել է, որ ցանկանում է երկարաձգել կատալոնական ակումբի հետ առկա իր պայմանագիրը: Ֆուտբոլիստը նաև ընդգծել է, որ նրա հետագա ներկայությունը «Նոու Քամփ»-ում կախված է ակումբի նախագահությունից:
«Ես ցանկանում եմ լինել այստեղ և խաղալ «Բարսելոնա»-ի համար: Բայց հիմա ամեն ինչ կախված է ակումբի ղեկավարությունից: Կարծում եմ` նա կպահի իր խոսքը և մենք իմ պայմանագրի հետ կապված որոշում կկայացնենք», – ասել է նա:
Հավելենք, որ 27-ամա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, որի կազմում նրան ցանկանում է տեսնել ապագա մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: