
Փաստաբանի միջնորդությունը՝ Գևորգ Սաֆարյանի կալանքը գրավով փոխարինելու, մերժվել է: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում ընդունեց Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին: Գևորգ Սաֆարյանը ևս մեկ ամիս կալանավորված կմնա:
Հիշեցնենք, որ օրերս Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանը Բաղրամյան 26-ի ցուցումով հրաժարվեց գրավի դիմաց ազատ արձակել «Նոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանին: Հիշեցնենք նաև, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Գեւորգ Սաֆարյանը հացադուլ էր հայտարարել, նրա փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը, հայտարարել էր, թե վերջինիս նկատմամբ իրականացվում է ահաբեկչություն քրեածին տարրերի ձեռքով: Վերջին շրջանում, ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի, բազմաթիվ ակցիաներ տեղի ունեցան: