ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Երեւանում փետրվարի 24-ն մի խումբ երիտասարդներ «Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջով պառկել էին նախագահական նստավայրի դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի սկսվելուց 15-20 րոպե հետո ոստիկանները ակտիվիստներին բերման էին ենթարկվել։
Բողոքի ակցիա իրկանացնողների հարազատներից տեղեկացանք, որ բերման ենթարկված երիտասարդները ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ բերման ենթարկվածներն էին Տիգրան Մազմանյանը, Անդրանիկ Վարդանյանը, Սիփան Փաշինյանը, Կարո Ղուկասյանը, Արտակ Գեւորգյանը, Միքայել Նազարյանը, Փայլակ Թեւանյանը: Հավելենք, որ Սիփան Փաշինյանը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բարեկամն է: