Նորանշանակ ՄԻՊ-ը բարդ իրավիճակում է հայտնվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպան Արման Թաթոյանը երեկվանից ստանձնեց իր պարտականությունները: Վերջինս իր պաշտոնը ստանձնելու հենց առաջին իսկ պահից բավականին բարդ իրավիճակում է հայտնվել: Նախ նա պետք է կողմնորոշվի, թե ինչպես վարվի քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման խնդրի հետ: Արդեն մի քանի օր է՝ իրավապաշտպանները բարձրաձայնում են, որ Գասպարի կալանավորումն անօրինական է, եւ այդպիսով իրավապահները նրա նկատմամբ փորձում են քաղաքական հաշվեհարդար տեսնել:

Մյուս կողմից էլ Թաթոյանը պետք է որոշի, թե ինչպես վարվել անցած տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվերի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի սպասվելիք զեկույցի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընտրախախտումների վերաբերյալ զեկույցը դեռեւս հունվարի 25-ին արդեն պատրաստ է եղել, բայց այդ ժամանակ արդեն նախկին ՄԻՊ-ի՝ Կարեն Անդրեասյանի լիազորությունները դադարած են եղել, եւ նա այն չի հասցրել հրապարակել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս