Կայարանցի Թևոսիկի մտերիմը մերժում է ստացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը գրել էր, որ քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի մտերիմ Կարեն Բագրատունյանցը՝ Սամբիստ Կարենը, որ զենք պահելու մեղադրանքով ընդամենը 1 տարվա ազատազրկման է դատապարտվել, փորձում է հնարավորինս շուտ ազատության մեջ հայտնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Բագրատունյանցը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողով՝ վաղաժամկետ ազատվելու համար, սակայն մերժում է ստացել:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 19-ին քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Կայարանցի Թեւոսիկը, եւ մի խումբ այլ անձինք, որոնց մեջ էին եղել նաեւ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի վարորդ Արմեն Ղարիբյանն ու վերը նշված Կարեն Բագրատունյանցը, ապօրինի զենք պահելու կասկածով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Այս պատմության արդյունքում էլ Կարեն Բագրատունյանցը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Եւ հիմա ամեն կերպ փորձում է հունիսի 19-ից շուտ ազատության մեջ հայտնվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս