Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին. «հարցերը լուծված են». «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՕԵԿ-ը «Հայկական վերածնունդ» վերանվանվելուց հետո Արթուր Բաղդասարյանը մտերիմ շրջապատում վերջերս հաճախ է հայտարարում, թե ինքը օրերս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ «լուծել» հաջորդ ընտրություններում իրենց՝ խորհրդարանում երկրորդ ուժ դառնալու հարցը:

Ավելին՝ նա ասել է, թե հենց դրա համար էլ նախաձեռնել է ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդ» անվանումով հանդես գալը եւ այնտեղ մի քանի այլ կուսակցությունների միավորելը, որպեսզի ամեն ինչ հեշտ ու ընդունելի լինի, որ հետո ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չզարմանան՝ ՕԵԿ-ն ինչպես դարձավ երկրորդը:

Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյան-Արթուր Բաղդասարյան հանդիպումն իսկապես եղել է: Փետրվարի 15-ի երեկոյան, ժամը 22-ի սահմաններում Արթուր Բաղդասարյանը գնացել է կառավարական ամառանոց, որտեղ եւ հանդիպել է Սերժ Սարգսյանին: Նրանք բավական երկար ժամանակ միասին ճեմել են ամառանոցի բակում, եւ քննարկել քաղաքական իրավիճակը: Ասել է թե՝ Բաղդասարյանը «հարցերը լուծել է» հենց այդ հանդիպման ժամանակ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս