Armenian text to speach

Իսահակյան-Թամանյան փողոցներում ժամը 11-24-ը երթեվեկությունը կդադարեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում առանց որեւէ խոչընդոտի կազմակերպվել ու ավարտվել են պետական ավարտական եւ փոխադրական քննությունները: Այժմ ընթացքի մեջ է վկայականների բաշխման գործընթացը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով որոշակի փողոցների երթեւեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Մասնավորապես, “Կասկադ” համալիրին հարակից երթեւեկելի տարածքում` Իսահակյան-Թամանյան փողոցներում, ամեն օր ժամը 11-ից 24-ը երթեւեկությունը դադարեցվելու է: Այդ նպատակով տարածքն արդեն իսկ կահավորվել է ճանապարհային համապատասխան նշաններով:
Քաղաքապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել վարչական բոլոր շրջանների համապատասխան վայրերում եւս օրինակը կիրառելու եւ երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:



Լրահոս