Armenian text to speach

Աղջիկ վախտն էլ ենք արել, հետո էլ ենք արել, հիմա էլ ենք անելու, համբերեք. Վահրամ Բաղդասարյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտյան դեռ ոչ մի կոնկրետ բան չէին ասում հուշագրի ստորագրման մասին։ «Աղջիկ վախտը մի բան էիք անում, ոնց որ մոռացել եք, ինչի՞ չեք անում»,- հարցրինք ՀՀԿ ֆրակցիայի նախագահ Վահրամ Բաղդասարյանին: «Աղջիկ վախտն էլ ենք արել, հետո էլ ենք արել, հիմա էլ ենք անելու, համբերեք»: Ինչքա՜ն համբերենք: «Միշտ համբերեք, այ, հենց դրա համար ենք մենք ձգում, որ տեսնենք՝ ինչ արձագանքներ կլինեն, ով ինչ կմտածի, ով իրեն ոնց կպահի»:

Երբ արդեն պարզ էր, որ օրվա ավարտին ստորագրվելու է երկար սպասված փաստաթուղթը, ՀՀԿ ֆրակցիա ելումուտ անող Աղվան Վարդանյանին հարցրինք` ո՞վ է ստորագրելու: «Իսկ դուք ի՞նչ եք կարծում»: Դե, մենք գրել էինք, որ Դուք, այլ լրատվամիջոցներ՝ Հրանտ Մարգարյանը: «Ես ՀՀԿ-ի կողմից եմ ստորագրելու»,- բազմանշանակ ասաց բանաստեղծ ընկեր Աղվանն ու անհետացավ ՀՀԿ դռների ետեւում: Երեկոյան հուշագիրը ստորագրվեց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս