Կառավարության նորակառույց մասնաշենքում առավոտը սկսվել է ակտիվ աշխատանքային մթնոլորտով: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են Կրթության և գիտության արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանն ու նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը ժամանում նախարարության շենք: Թե ինչ ծրագրերով է հանդես գալու Մկրտչյանը՝ դեռևս վաղ է ասել:
Ավելի ուշ ԿԳՆ այցելեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես հայտնի է, երեկ ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը: Արդյունքում երեք նախարարական և երկու մարզպետի պորտֆելներ տրվեցին Դաշնակցությանը: Պորտֆելներից մեկը Կրթության և գիտության նախարարինն է: