
Հունիսի 23-ին, ժամը 12.31-ին տեղեկություն է ստացվել, որ Ա. Արմենակյան 121/7 հասցեում (,Նաիրիե հյուրանոց) գտնվող հանրակացարանի թիվ 704 սենյակի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ոստիկանների ներկայությամբ բացել են սենյակի դուռը և մահճակալին հայտնաբերել 1953 թ. ծնված Նիկոլայ Կագռամանովի դին:
ԱԻՆ