85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԱԳՆ աշխատակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին վշտով հայտնում է, որ սույն թվականի հունիսի 23-ին 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԱԳՆ աշխատակից Սերգեյ Պետրոսի Սիմոնյանը:
Սերգեյ Սիմոնյանը ծնվել է 1928 թվականին՝ Կաբարդինո-Բալկարական ԻԽՍՀ Պրոխլադնի քաղաքում, ՌԽՖՍՀ: 1951թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1952-63թթ. աշխատել է Հյուսիսային Օսյայի ԻԽՍՀ, ք. Օրջոնիկիձեում: 1963-64թթ. դասավանդել է Գվինեայի Հանրապետությունում: 1964-68թթ. զբաղեցրել է Օրջոնիկիձեի Պետհամալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի վարիչի պաշտոնը: 1968-1972թթ. գործուղվել է Կոնգոյի Ժողովրդական Հանրապետություն, մանկավարժական գործունեության:
1972-1981թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդում:
1981թ.-ից դիվանագիտական ծառայության է անցել ՀԽՍՀ արտաքին գործերի մինիստրությունում՝ որպես Գլխավոր խորհրդական: 1990-ից զբաղեցրել է Արարողակարգային բաժնի պետի պաշտոնը: 1997թ. նշանակվել է Գլխավոր քարտուղարի խորհրդատու:
2001թ. ՀՀ ԱԳՆ 10-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է հուշամեդալով:
Մինչև 2008թ. զբաղեցրել է ՀՀ ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդականի պաշտոն:
Սերգեյ Սիմոնյանի՝ որպես լավ ընկերոջ, նվիրված և օրինակելի աշխատակցի և մարդկային մեծագույն արժեքներով օժտված մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:




Լրահոս