«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին և Թվիթերի հիմնադիր Ջեք Դորսիին: Ինչպես փոխանցում է USA Today-ը, 25-րոպեանոց հոլովակում, որը տարածվել է Telegram-ի մեսենջերի միջոցով, հանդես է եկել իրեն «Խալիֆաթի բանակի որդիներ» անվանող խումբը:
Հոլովակի հեղինակները սպառնում են պատասխանել Ֆեյսբուքի և Թվիթերի կողմից ծայրահեղական տեղեկությունների արգելմանն ու իսլամիստների հաշիվների արգելափակմանը:
Իսլամիստները պնդում են, որ Ֆեյսբուքի ավելի քան 10 հազար և Թվիթերի ավելի քան 5 հազար հաշիվ է փակվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան