ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Էրդողանի խոսքը հակառակ շարադասությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ «Մոսկվան իր երկու օդաչուների պատճառով կորցրել է Թուրքիայի նման ընկերոջը», փոխանցում է Regnum-ը:

«Իսկ այժմ փոխենք բառերի շարադասությունը,-գրել է Զախարովան,-Ռուսաստանը Թուրքիայի պատճառով կորցրեց իր երկու օդաչուներին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան Ռուսաստանի թշնամին չէ, Թուրքիան երկիր է, որը տարեկան 4 միլիոն ռուս զբոսաշրջիկ է ընդունում: Բացի այդ, նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 35 միլիարդ դոլարի և ենթադրվում էր այն հասցնել մինչև 100 միլիարդ դոլար, սակայն ծրագրերը տապալվեցին «երկու օդաչուների պատճառով»:

Հիշեցնենք, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին 2015թ. նոյեմբերին Թուրքիայի կողմից Սու-24-ի կործանումից հետո:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս