Արծաթե մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոնտենեգրոյում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող հանդես եկան հայ մարզիկները:Գերազանց հանդես եկավ մեր հավաքականը ներկայացնող Արմեն Մելիքյանը(58կգ), ով հաղթելով բոլոր մենամարտները կանգնեց պատվո հարթակին: Եզրափակիչ դուրս եկան և ընդամենը մեկ մենամարտ պարտվելով երկրորդ տեղ գրավեցին Սլավիկ Գալստյանը (42կգ) և Էդգար Թամազյանը(46կգ): Հրաչ Կալաչյանը 69կգ քաշային կարգում երրորդն էր: Հինգերորդ տեղ գրավեցին Մովսես Ավետիսյանը(50կգ ) և Գրիգոր Մելիքյանը(5-րդ տեղ):
Հայաստանից մասնակցում էր 9 մարզիկ. տեղեկացնում է msy-ը:




Լրահոս