
Գարնան նախաշեմին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում ընթանում են փողոցների ու մայթերի ջրցան մեքենաներով լվացման աշխատանքներ: Նպատակը ձմռան ամիսներին առանձին հատվածներում կուտակված տերևների ու այլ թափոնների հեռացումն ու, ընդհանրապես, երթևեկությամբ աշխույժ պողոտաների ու հարակից մայթերի պատշաճ տեսքը վերականգնելն է:
Մաքրվում ու սեզոնային աշխատանքներին են նախապատրաստվում նաև մայթերին հարակից սիզամարգերը: Նման աշխատանքներ կկատարվեն նաև Արաբկիրի բակային տարածքներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն