
Կանադական Global BC հեռուստաալիքի եղանակի տեսության ժամանակ սարդը վախեցրել է հաղորդավարին: Սարդն ընկել է փողոցային տեսախցիկի մեջ ու հայտնվել էկրանին, հաղորդման ժամանակ: Տեսնելով սարդին` կինը վախից գոռացել է ու փախել: Նա փորձել է իրեն հավաքել ու շարունակել հաղորդումը, սակայն, կրկին տեսնելով սարդին, լքել է աշխատանքային տեղը: