Նորամարգի սպանությունը բացահայտվել է. կա երկու ձերբակալված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ փետրվարի 22-ին Արարատի մարզի Նորամարգ գյուղում տղամարդու այրված դի է հայտնաբերվել: Մասնավորապես նշել էինք, որ գյուղի Սև ջուր գետի մեջ որսորդները դի են նկատել: Դիակի ինքնությունը պարզել չէր հաջողվել: Ինչպես հայտնի է, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով:

Ոստիկանությունը դեպքի առթիվ մանրամասներ է ներկայացնում:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության, Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գ. Արզունյանին, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, փայտով գլխին հարվածելով սպանել և այրել է 1969 թ. ծնված Մայիս Խ.-ն, իսկ վերջինիս հանցակից, 1993 թ. ծնված Արսեն Մ.-ն պարտակել է հանցագործության հետքերն ու հանցագործությունը:
Մայիս Խ.-ն և Արսեն Մ.-ն ձերբակալված են:
Քննությունը շարունակվում է:




Լրահոս