Զենք-զինամթերքի հանձնման աշխատանքները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Կամսար Կ.-ն կամավոր հանձնել է կարճեցված փողով և խզակոթով օդամղիչ հրացան` ձևափոխված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, 7 հատ՝ 5,6 մմ տրամաչափի, 85 հատ՝ 5,45 մմ տրամաչափի, 140 հատ՝ 7,62 մմ տրամաչափի և 2 հատ խոշոր տրամաչափի փամփուշտներ:

***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 23-ին, ժամը 15-ին, 1981 թ. ծնված Կարո Մ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգը, 2 փամփշտատուփ և 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ ու:

***
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 23-ին, ժամը 17.45-ին, 1994 թ. ծնված Սերգեյ Գ.-ն կամավոր հանձնել է 20 մմ տրամաչափի, «ՄՑ-2001» տիպի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 23-ին, ժամը 18.20-ին, 1965 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի և գնդացրի 9.6 մմ տրամաչափի` 2, 12.7 տրամաչափի` 1, 5.45 մմ տրամաչափի 44 և 7.62 մմ տրամաչափի 126 փամփուշտ, լուսարձակող 1 հրթիռ, տրոտիլի 1 խորանարդ, 4 պայթուցիչ:

***
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 23-ին, ժամը 11.10-ին, 1978 թ. ծնված Վարազդատ Թ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, հարթափող, որսորդական հրացան:
Վարազդատ Թ.-ն նաև խնդրել է հրացանն օրինականացնել և վերադարձնել իրեն:

***
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 23-ին, ժամը 12-ին,1967 թ. ծնված Հարություն Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-1701» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսավոր հրացան:

***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1955 թ. ծնված Սամվել Խ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, ինքնաձիգի 33 փամփուշտ, «ԴՇԿ» տիպի գնդացրի 2 փամփուշտ, 2 հատ տրոտիլ` յուրաքանչյուրը՝ 400 գ:

***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1990 թ. ծնված Գևորգ Գ.-ն կամավոր հանձնել է անհայտ տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:




Լրահոս