
Այսօր լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձավ Վարդգես Գասպարիի այցելությանը: Նա ընդգծեց, որ ահազանգը ստացել էին Գասպարիի փաստաբանի կողմից և անմիջապես այցելել նրան:
«Ես դիմել եմ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված շրջանակներում ընթացքի հարցը լուծվի», – հավելեց նա:
Մանրանասները` ArmLur.am-ի տեսանյութում: