
Հունիսի 22-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 21 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում օձ են նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Փրկարարները թիվ 81 ավտոտնակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: