Վարդգես Գասպարին հոգեպես շատ ավելի առողջ է, քան նրան փորձաքննության ուղարկած բժիշկները. Ստյոպա Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թետրվարի 19-ից կալանքի տակ գտվող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին «Նորք» հոգեբուժարանում դատաբժշկական փորձաքննության ենթարկելու որոշում կայացնողներն իրենք պետք է նույն փորձաքննությանը ենթարկվեն: Այս համոզմանն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Վարդգես Գասպարին հոգեպես առողջ է և շատ ավելի առողջ, քան նույն բժիշկները. «Ի տարևբերություն նրանց, ովքեր ոչխարի պես լռել են երկրում տեղ ունեցող դեպքերի մասին, Վարդգես Գասպարին պայքարել է: Երևի թե, նրա անառողջությունը նրանից է, որ բոլորի խնդիրն իրենն է համարել, բոլորի համար պայքարի է ելել: Առաջարկում եմ՝ ոչ թե Վարդգես Գասպարիին բժշկի ուղարկել, այլ հենց այդ բժիշկներին և այդ անտարբեր մարդկանց, ովքեր թքած ունեն, թե ինչ է կատարվում մեր երկրում»:

12782243_974316042649611_1540313239_n

Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանեց, որ Գասպարիի ընտրած պայքարի տարբերակը ամենևին չի նշանակում, թե  որևէ հոգեկան հիվանդի ցանկությամբ պետք է նրան ուղարկեն հոգեբանական փորձաքննության. «Սա սովետական մեթոդ է, այդ մարդիկ իրավունք չունեն աշխատելու: Նրանք պետք է դուրս շպրտվեն: Նրանք  անառողջ են, սովետական մնացուկ: Նրանք դեռ 19-րդ դար են,  և իրավունք չունեն աշխատելու նոր մոտեցումներ են պահանջում: Մարդիկ չեն հասկանում, որ Վարդգես Գասպարին՝ որպես միայնակ, անհատ քաղաքացի, պարզապես իր պայքարի ձևն է ընտրել պառկելու եղանակը»:

Հարցին, թե արդյոք պառկելը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ենթադրում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Թող ցույց տան, թե որտեղ է պառկելը անհարգալից վերաբերմունք նշանակում: Վարդգես Գասպարիի պայքարի առանձնահատկությունը նրանում է կայանում, որ նա հասկանում է, որ իր թևերը ոլորելով տանելու են, դիմադրություն ցույց տալու դեպքում խնդիրների մեջ են գցելու, ուստի՝ նա պառկում է: Իր քայլը նաև պաշտպանվելու միջոց է սատանայական համակարգից: Քանի որ նա լավ գիտի, որ ասելու են՝ դու դիմադրեցիր, դու ոստիկանին բան ասեցիր… չէ՛, պարզապես լուռ պառկում է՝ որպես բողոքի խաղաղ միջոց»:




Լրահոս