Ի՞ՆՉ Է ՔՆՆԱՐԿՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը հանդիպումներ է ունենում ԼՂՀ տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, այդ թվում եւ՝ Արցախի նախագահ Բահո Սահակյանի: Ո՞րն է Քոչարյանի՝ ԼՂՀ այցելելու եւ Բակո Սահակյանին հանդիպելու նպատակը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց մեր տեղեկությունը, որ Քոչարյանը գտնվում է ԼՂՀ-ում: «Մենք որեւէ պաշտոնական բան տվե՞լ ենք այդ կապակցությամբ, եթե ոչ, ապա այդ դեպքում ես որեւէ բան չեմ կարող ասել: Կարող է լինի այնպիսի հանդիպում, որի մասին ես տեղյակ չեմ: Եթե պաշտոնական հանդիպում լիներ, մենք կտեղեկացնեինք, այլ բան ես չգիտեմ»,-հայտնեց մամլո խոսնակը:




Լրահոս