Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանի դիրքորոշումը կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում չի փոխվել: Այսօր նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նախկինի պես դեմ է այդ համակարգի ներդրմանը:
Անդրադառնալով Հայաստանի տնտեսությունը մոնոպոլիաներից ազատելու հարցին` նա նշեց, որ հակամենաշնորհային քաղաքականության պահանջն առկա է նոր Սահմանադրությունում և այդ դրույթն առկա է նաև ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագրում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: