Առաջիկայում իրենց առանձին համազգեստն ու տարբերանշանը կունենան ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները: ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է ՀՔԾ ծառայողների համազգեստի ու տարբերանշանի նկարագիրն ու կրելու կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը: Բացի այդ, նոր համազգեստ ու տարբերանշան կունենան նաեւ դատախազության աշխատակիցները: Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ ուժը կորցրած կճանաչվի դատախազության աշխատողների համազգեստի ու տարբերանշանի վերաբերյալ կառավարության գործող որոշումը: Նշենք, որ ՀՔԾ եւ դատախազության աշխատակիցների նոր համազգեստները ՀՀ պետական բյուջեի վրա «կնստեն» մոտ 93 մլն դրամ: Ասել է թե՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերն այդքանով կավելանան:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ