Հունաստանի մայրաքաղաքում աճել է Աֆղանստանից փախստականների հոսքը, փակվել է Մակեդոնիայի և Սերբիայի հետ սահմանը. փոխանցում է Euronews-ը:
Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը սպառնացել է արգելափակել Եվրամիության աշխատանքը, եթե Բրյուսելը չզբաղվի ԵՄ-ի երկրներում ներգաղթյալների իրական տեղաբաշխմամբ: Ցիպրասի խոսքով՝ կառավարությունը թույլ չի տա, որ երկիրը մարդկանց բազմության համար բուֆերային գոտի դառնա:
Ցիպրասը մտադիր է ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից առաջ, որը տեղի կունենա մարտի 7-ին, հանդիպել հունական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի համաձայնեցնի միգրացիոն ճգնաժամի հարցում միասնական դիրքորոշման համար քայլերը:
Ավելի վաղ Հունաստանի վարչապետը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում «խորը դժգոհություն» էր հայտնել՝ կապված համաձայնագրերի չիրականացման հետ, որոնք սահմանվել էին փետրվարի 18-ին ԵՄ գագաթաժողովի շրջանակներում, ինչպես նաև կապված ներգաղթյալների հարցով ԵՄ որոշ երկրների դիրքորոշման հետ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան